25.11.2024
Զեկույց. Թուրքիայի բանտարկյալների 1/5-րդը մեղադրվել է ահաբեկչության համար
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. ԱՄՆ-ն դուրս չի գալիս Սիրիայից

ԱՄՆ-ն ոչ մի լուրջ քայլ չի իրականացնում Սիրիայից զորքերի դուրս բերման առումով: Վաշինգթոնն իր զորքերը տեղաշարժում է Սիրիայի մի շրջանից մյուս` դուրս բերման իմիտացիա ստեղծելով: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը:


Նա նշել է, որ Թրամփն իրականում ոչ մի քայլ չի ձեռնարկում ամերիկյան զորքերի դուրս բերման ուղղությամբ: Ալ-Թանֆ ռազմակայանից դուրս է եկել միայն 300 զինվորական, որոնք այդպես էլ սահման չեն հասել ու մնացել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում:


Ըստ նրա, ամերիկյան զորքերը Սիրիայիում կարող են օգտագործվել քրդերին աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի ու Սիրիայի կառավարական զորքերի դեմ պայքարելու համար: