Թեհրանը չի դիմել Մոսկվային` С-400 համալիրները գնելու խնդրանքով: Այդ մասին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը: «Որքանով ես տեղյակ եմ, նման խնդրանքով իրանցի գործընկերները ինձ չեն դիմել»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ Իրանին սպառազինության մատակարարումների հարցում Մոսկվան մտադիր է խստորեն հետևել արտահանման վերահսկողության բոլոր պարտավորություններին: