5.04.2026
Փորձագետ. ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում պատերազմի ավարտը թույլ չտալն է
prev Նախորդ նորություն

Իրանը հիասթափված է ԵՄ-ի կողմից մահափորձերի եւ ահաբեկչական հարձակումների մեղադրանքներից

Ի պատասխան Դանիայում եւ Ֆրանսիայում իրադարձությունների պատճառով ԵՄ մեղադրանքներին՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հիասթափված է եվրոպացիների հիմնազուրկ մեղադրանքներով եւ չհիմնավորված մտավախություններով:

«Չհիմնավորված մեղադրանքները, ինչպես Եվրոպայում մահափորձերը եւ ահաբեկչությունները, հիմնազուրկ են եւ սկզբից եւեթ զարմանալի: Մենք եվրոպացիների նման մեղադրանքներից եւ մտահոգությունից հիասթափված ենք, մինչդեռ բուն Եվրոպայում գործում են ահաբեկչական եւ հանցավոր խմբավորումներ»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում:

Իրանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԵՄ-ն ահաբեկչության խնդրին «իրատեսական տեսակետով» կմոտենա՝ ի տարբերություն նրանց, ովքեր «երկակի ստանդարտներից» են օգտվում:

Պատասխանելով ԵՄ մտավախություններին՝ կապված իր հրթիռների ճշգրտությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման հետ, Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի գործունեությունը կրում է բացառապես պաշտպանական, զսպող եւ ազգային բնույթ, եւ այս հարցը «երբեք չի եղել ու չի լինի մյուս երկրների հետ Իրանի բանակցությունների օրակարգում»:

ԱՄՆ-ին մշտապես հրավիրում ենք Աֆղանստանի հարցով հանդիպումներին. Լավրով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար