Ռոհանի. Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում, հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման և տնտեսական պատժամիջոցների տակ, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարվա ընթացքում: Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը», - Իրանի նախագահի խոսքը մեջբերվում է նրա կայքում:
«Եթե մենք միասնական լինենք, կհաղթահարենք դա», - նշել է Ռոհանին:
«ԱՄՆ-ի վարչակազմը որոշակիորեն անհաջողության մատնվեց իր հակաիրանական քաղաքականության վերջին քայլով… ոչ ոք մեզ վնաս չի պատճառի, քանի դեռ մենք գնում ենք գերագույն առաջնորդի հետեւից», - հավելել է նախագահը:
2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին և վերականգնել կոշտ պատժամիջոցները Իրանի տնտեսության էներգետիկական, ֆինանսական և այլ սեկտորների նկատմամբ: