25.11.2024
ՌԴ-ի ու Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում հակամարտության հարցով տարբերվում է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան». Թրամփը զգուշացրել է Անկարային

Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան», եթե Անկարան հարձակվի Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա:


Թուրքիան սպառնում է հարձակվել ԱՄՆ դաշնակից քրդերի վրա, որոնք պայքարում են «Իսլամական պետության» զինյալների դեմ: Անկարան նրանց դիտարկում է որպես Թուրքիայում ապստամբների հետ կապեր ունեցող ահաբեկիչներ:


Թվիթերում տարածած իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը զգուշացրել է նաև քրդական ուժերին, որպեսզի չլինեն սադրանքներ Թուրքիայի դեմ:


Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը Սիրիայից դուրս կբերի իր մոտ 2-հազարանոց զորքը: