28.07.2025
ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան». Թրամփը զգուշացրել է Անկարային
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է ռազմական ինքնաթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է սեփական ռազմական ինքնաթիռներ արտադրելու մտադրությունների մասին:

Այդ մասին Թուրքիայի առաջնորդը հաղորդել է կիրակի երկրի հյուսիս-արեւմուտքում Սաքարյա նահանգում իր ելույթի ժամանակ:

«Սեփական տանկեր եւ անօդաչու թռչող սարքեր ստեղծելուց հետո մենք կարտադրենք նաեւ սեփական ինքնաթիռներ»,-գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքերը:

Ըստ Էրդողանի՝ «Թուրքիան պետք է ուժեղ լինի ոչ միայն տնտեսության, քաղաքականության եւ դիվանագիտության, այլեւ պաշտպանության ոլորտում»:

Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայի եւ Եմենի իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին