24.04.2025
ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքը դուրս կբերի թալիբներից երաշխիքներ ստանալու դեպքում. NYT
prev Նախորդ նորություն

Հեռացրել են Ասադի կնոջ քաղցկեղային ուռուցքը

Բժիշկները վիրահատության միջոցով բարեհաջող հեռացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ ուռուցքը: Այս մասին հայտնում է Ասադի գրասենյակը:

«Տիկին Ասմա Ասադի պայքարը չարորակ ուռուցքի դեմ շարունակվում է: Կրծքագեղձի վիրահատությունը, որն անցկացվել էր զինվորական հոսպիտալում, պսակվել է հաջողությամբ»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:

Օգոստոսին գրասենյակը տեղեկացրել էր, որ Ասմա Ասադի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի չարորակ ուռուցք վաղ փուլում:

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան չի անցնի Հորդանանի վերահսկողության ներքո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար