25.11.2024
Էրդողանը քննադատել է Եգիպտոսի նախագահին 9 մարդու մահապատժի ենթարկելու համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն շրջապատում է Սիրիան իր սատելիտներով

ԱՄՆ-ն, ինչպես նաև Ծոցի երկրների նրա սատելիտ երկրները՝Սաուդյան Արաբիան ու Քաթարը, չեն ցանկանում Սիրիայի վերադարձ միջազգային հանրության շարքերը: Նրանք նշում են, որ դա չպետք է տեղի ունենա, մինչև Սիրիայի բոլոր քաղաքական ուժերը չգան կոնսենսուսի՝պատերազմի դադարեցման և հետագա պետականության ամրապնդման հարցի շուրջ:


ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հասկացնում են, որ եթե անգամ Բաշար Ասադը մնա իշխանության, նա չի կարող Սիրիան վերադարձնել միջազգային հանրության շարքերը:


ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սիրիայի միջազգային մեկուսացմանը մասնակցեն նաև Ծոցի նրա սատելիտները՝Սաուդյան Արաբիան, Քաթարը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: