25.11.2024
Իրանը թեւավոր հրթիռ է արձակել սուզանավից
prev Նախորդ նորություն

Էրդողանը քննադատել է Եգիպտոսի նախագահին 9 մարդու մահապատժի ենթարկելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է իր եգիպտական գործընկեր Աբդել-Ֆաթահ-ալ-Սիսիին Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած մահապատժից հետո՝ հայտարարելով, որ նա հրաժարվում է խոսել «նման մեկի հետ»:

«Վերջերս նրանք սպանել են ինը մարդ: Մենք դա չենք կարող ընդունել»,-ասել է Թուրքիայի առաջնորդը շաբաթ CNN-Turk եւ Kanal D հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով չորեքշաբթի ինը մարդու մահապատիժը, որոնք մեղադրվում էին 2015 թվականին Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանությունը կազմակերպելու մեջ:

«Իհարկե, մեզ կասեն, որ դա երդվյալ ատենակալների որոշումն է, սակայն այնտեղ դատը, ընտրությունները, այդ ամենն անհեթեթություն էր: Այնտեղ կառավարման ավտորիտար, անգամ տոտալիտար համակարգ է, »,-հավելել է Էրդողանը: «Այժմ ես պատասխանում եմ «Ինչո՞ւ Էրդողանը չի խոսում Սիսիի հետ» հարցին. ես երբեք չեմ խոսի նման մեկի հետ»: