25.11.2024
Մեծ Բրիտանիայի հատուկջոկատայինները մասնակցում են Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններին
prev Նախորդ նորություն

Նազարբաեւը Ասքար Մամինին նշանակեց կառավարության ղեկավար

Ղազախստանի նախարարների կաբինետը գլխավորել է Ասքար Մամինը, որն ավելի վաղ նշանակվել էր հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Համապատասխան հրամանագիրը փետրվարի 25-ին ստորագրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:


«Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել Ասքար Մամինին Ղազախստանի վարչապետ նշանակելու մասին»,-ասված է Twitter-ում նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Մամինը 53 տարեկան է, տարբեր ժամանակներում նա եղել է հանրապետության տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարարը, Աստանայի ակիմը (քաղաքագլուխը), գլխավորել է «Ղազախստան թեմիր ժոլի» («Ղազախատանի երկաթուղիներ») ազգային ընկերությունը: 2016 թվականի սեպտեմբերից Մամինն զբաղեցնում էր Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի փետրվարի 21-ին, կառավարության պաշտոնաթողությունից հետո, նա ժամանակավորապես ստանձնեց նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները: