27.07.2025
Սիրիայում անվտանգության գոտին պետք է վերահսկի Թուրքիան. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Մակրոնը ողջունել է զորքերի մի մասը Սիրիայում թողնելու ԱՄՆ-ի որոշումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ամերիկյան զորքերի մի մասը Սիրիայում թողնելու ԱՄՆ-ի որոշումը՝ հայտնում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի որոշմանը, ես կարող եմ միայն ողջունել այդ ընտրությունը»,- իր իրաքցի գործընկեր Բարհամ Սալիհի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մակրոնը։ «ԱՄՆ-ի որոշումը լավ է։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում՝ կոալիցիայի շրջանակներում»,- հավելել է նա։

Դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր Սիրիայից 2000 ամերիկյան զինծառայողների դուրս բերելու մասին՝ կապված «ԻՊ-ի ահաբեկիչների հանդեպ հաղթանակի հետ»։

Ֆրանսիացի դիվանագետներն ասել էին, թե Մակրոնը անձամբ է փորձել համոզել Թրամփին պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը Սիրիայում՝ նախազգուշացնելով հնարավոր վտանգների մասին։

Պակիստանի բանակը պատրաստ է պատասխանելու Հնդկաստանի գործողություններին. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին