ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Պոմպեո
ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, թե ոչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում է և հարգի իր ժողովրդին: Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա (Ջավադ Զարիֆը) և Հասան Ռոհանին (Իրանի նախագահը) կոռումպացված կղերական մաֆիայի դրածո անձինք են: Մեզ հայտնի է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում է Խամենեին (այաթոլլա Խամենեին՝ Իրանի հոգևոր առաջնորդը)», - գրել է դիվանագետն իր Twitter-ում:
Հիշեցնենք, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: