25.11.2024
ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Պոմպեո
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ասադի այցը Թեհրան ունի ռազմավարական նշանակություն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Թեհրան ցույց տվեց, որ Դամասկոսն ու Թեհրանը պատրաստվում են կարևոր որոշումներ կայացնեն, որոնք կազդեն տարածաշրջանի վրա:


Արաբ փորձագետ Նասեր Կանդիլը հայտարարել է, որ Ասադի այցն ու հանդիպումը այաթոլա Խամենեի հետ ունի կարևոր նշանակություն՝ այցը տեղի է ունենում այն պահին, երբ ԱՄՆ խորամանկ մոտեցում է ցուցաբերում Սիրիայից իր զորքերի դուրս բերման հետ կապված:


Իրանցի փորձագետ Ասադոլա Զարեին նշել է, որ Ասադի այցը Թեհրան ցույց է տալիս, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորումը տեղի է ունեցել Իրանի ակտիվ մասնակցությամբ:


Նրա խոսքով, այցը կրում է ռազմավարական նշանակություն ու նպատսելու է Իրան-Սիրիա կապերի ամրապնդմանը բոլոր ոլորտներում: