26.04.2025
Փորձագետներ. Ասադի այցը Թեհրան ունի ռազմավարական նշանակություն
prev Նախորդ նորություն

Էրդողանը սխալ է համարում Լավրովի պնդումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան փոխըմբռման չեն եկել, թե Սիրիայում քրդական որ միավորումներն են ահաբեկչական:


«Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ նման բան ասել: Ենթադրում եմ, որ մեր ԱԳՆ ղեկավարն արդեն արել է անհրաժեշտ զգուշացում»,-ասել է նա NTV-ին տված հարցազրույցում:


Լավրովը Չինաստան և Վիետնամ կատարած այցերի ընթացքում վիետնամական, չինական և «Ֆենիքս» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր.


«Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնության գալ, թե որ քրդերին է համարում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, բայց պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե որ քրդերին են համարում ծայրահեղական, և որոնք են Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք»:

Le Monde. Թուրքիան ավելի շատ է ընկնում ՌԴ-ի գիրկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար