25.11.2024
Էրդողանը սխալ է համարում Լավրովի պնդումները
prev Նախորդ նորություն

Le Monde. Թուրքիան ավելի շատ է ընկնում ՌԴ-ի գիրկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդպես էլ չկարողացավ համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Սիրիայի հյուսիսում 32 կմ-ոց անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մեջ: Թուրքիան ցանկանում է այդ գոտին ստեղծել քրդերի դեմ, փոխանցում է Le Monde-ը:

Նշվում է, որ Էրդողանը գտնվում է բարդ իրավիճակում և ստիպված է իրականացնել դիվանագիտական շպագատ, որպեսզի մեկ ոտքով գտնվելով ՆԱՏՕ-ում, մյուս ոտքով՝գտնվել Դաշինքից դուրս:


Հոդվածում նշվում է, որ ոչ Մոսկվան, ոչ Թեհրանը, ոչ Վաշինգտոնը չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան իր իշխանությունը հաստատի Սիրիայի հյուսիսի նկատմամբ:


Քաղաքագետ Էվրեն Բալթան հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն ցանկանում են հավասարակշռել Արևմուտքի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Թուրքիայի համար ՌԴ-ն ունի կարևոր նշանակություն՝Արևմուտքի հետ իր հարաբերությունները հավասարակշռելու համար: