28.09.2024
Ադրբեջանում իրավիճակը բարդանում է. ժամանել են վարկատուները
28.01.2016
Ադրբեջանում իրավիճակը բարդանում է. ժամանել են վարկատուները

Ադրբեջանում նավթի գների քառակի անկման պատճառով առաջացած ֆինանսա-տնտեսական ճգնաժամը շարունակում է: Արժութային շուկայում խուճապը բողոքի ակցիաներ են հրահրել բազմաթիվ քաղաքներում, իսկ կառավարությունը սկսել է վարկեր ներգրավել միջազգային վարկատուներից: Փորձագետները կարծում են, որ տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ակցիաները կարող են վերածվել իշխանությունների դեմ ուղղված քաղաքական գործընթացների: Արտահերթ վարկերի փաթեթ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ժամանելու են Ադրբեջան՝ չորս միլիարդ դոլարի վարկերի տրամադրման հարցը քննարկելու համար, ազգային արժույթի և նավթի գների անկման պատճատով, փոխանցում է Financial Times-ը: Այդ վարկը կարող է դառնալ առաջինը՝ ֆինանսական օգնության փաթեթի շրջանակներում: Ադրբեջանի ԿԲ-ը դեկտեմբերից անել է մանաթի լողացող կուրսին, ինչը կապված է համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակի, էներգակիրների գների անկման հետ: 2014թ.-ի հունիսից նավթի գները ընկել են երեք անգամ: Տնտեսական փորձագետ Վուղար Բայրամլին հայտարարել է, որ մանաթի արժեզրկումը կարող է իր հետ բերել ներկրվող ապրանքների գնաճի, քանի որ ներկրման հաշվարկներն իրականացվում են դոլարով: Ըստ նրա, ներկրվող ապրանքների արժեքը կարող է աճել 30-35%.-ով: ԿԲ-ի լողացող կուրսի անցման ֆոնին Ադրբեջանում սննդամթերքի ապրանքներր խանութները սահմանափակել են վաճառքը, փոխանցում է rbc.ru-ը: Նավթի գների անկումը կարող է լուրջ հարված հասցնել բնակչության կյանքի մակարդակին: Բաքվի խանութների վրա կարելի է տեսնել «Փակ է», «Տրվում է վարձով», «Վաճառվում է» հայտարարությունները, փոխանցում է echo.az: Փորձագետները դա բացատրում են բնակչության գնողունակության անկմամբ՝ մանաթի արժեզրկման պատճառով: Մանաթի նոր արժեզրկումն անխուսափելի՞ է Տնտեսական նախաձեռնության աջակցման կենտրոնի փորձագետ Սամիր Ալիևը հայտարարել է, որ լողացող կուրսի անցումը՝ ինքնաբերաբար արժեզրկում է նշանակում: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին նախարար Օքթայ Ահվերդիևը, մանաթի նոր արժեզրկումը երկրում անխուսափելի է: Ազգային արժույթը դոլարի նկատմամբ մի քանի կետով անկում կապրի, եթե նավթի գները մնան նույն մակարդակի վրա: Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ մանաթի կուրսի ապահովման համար ԿԲ-ն ունի երկու ճանապարհ՝ արժութային շուկայում ինտերվենցիաների միջոցով ծախսել առկա յոթ միլիարդ դոլար պահուստները, երկրորդ՝ արգելափակել արժութային ինտերվենցիան և թողնել մանաթի կուրսի արժութային շուկայի մասնակիցներն, փոխանցում է echo.az կայքը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի տասնյակ քաղաքներում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք պայմանավորված են տնտեսության անկմամբ: Իշխանությունները դրան պատասխանել են ուժային մեթոդներով և ցույցերը ցրելով: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Քարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վալը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է ներել բռնապետին գրեթե ամեն ինչ, սակայն ոչ կյանքի մակարդակի անկում: "Ադրբեջանում այժմ թվացյալ կայունություն է", - կարծում է նա: