ԱՄՆ-ն թքած ունի եվրոպացիների, մնացյալի ու հենց Ուկրաինայի վրա. Ղևոնդյան
Պատժամիջոցներով ռուսների դեմ դժվար կարողանաք պայքարել, իրենց հետ պետք է պայմանավորվել։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Այս առումով ԱՄՆ-ը իհարկե մեծ հաշվով թքած ունի եվրոպացիների ու մնացյալի վրա և հիմնականում հենց Ուկրաինայի վրա, ու դա բացահայտ երևում է նրա պահվածքից, բայց հետո, երբ գլոբալ կարմիր գծեր հատվեն, կարող է նաև ուշ լինել արդեն հենց ԱՄՆ-ի համար։
Այսօր օրակարգը առաջին հերթին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերություններում քննություն անցնելն է։
Փոխվում է ամեն բան՝ միջազգային իրավունքից մինչև դաշնակցային հարաբերություններ, աշխարհի քարտեզ համաշխարհային տնտեսություն, մարդ ու ընկալումներ։
Հ․Գ․ Ի դեպ ամերիկյան բիոլոգիական լաբարատորիաներ նաև ՀՀ-ում կան, դրանք մի քանիսն են ու անգամ ՀՀ-ի իշխանություններն այնտեղ մուտքի իրավունք չունեն։ Դրանք ոչ միայն Երևանում են գործում, այլ նաև նիկոլապաշտ որոշ ռեգիոններում",- գրել է Ղևոնդյանը։