24.11.2024
ԱՄՆ-ն թքած ունի եվրոպացիների, մնացյալի ու հենց Ուկրաինայի վրա. Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում քաղաքակիրթ աշխարհի լռության ներքո. Մարուքյան

Երբեք չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ և նրա լռության ներքո։ Այս մասին գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


"Նրանց, ովքեր անվերջ հաեմատում են ռուս-ուկրաինական պատերազմը հայ-ադրբեջանական 2020թ. պատերազմի հետ, ինչպես նաև կարծիք հայտնում, որ սա աննախադեպ դաժան պատերազմ է, և այդ պատճառով է, որ ամբողջ աշխարհը պաշտպանում է Ուկրաինային, պետք է ընդամենը ասել, որ ուղղակի անհնար է պատկերացնել իրավիճակ, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում կարող էր մնալ Հադրութի բնակչությունը, ավելին՝ Արցախի դրոշներով ցույց անել Ադրբեջանի օկուպանտ իշխանությունների դեմ։

Հիշեցնել է պետք, որ ցանկացած մեկը, անգամ ծերերը, ովքեր մնում էին իրենց տներում, ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգվում, գլխատվելով դաժանաբար սպանվում էին։ Ահա նաև այդ պատճառով ենք պնդում, որ Ադրբեջանի կազմում անհնարին է պատկերացնել Արցախի ժողովրդի կյանքը, նրա անգամ նվազագույն իրավունքների հարգված լինելը:

Պատերազմը պատերազմ է, այն եղել է և կմնա դաժան բոլոր առումներով և բոլոր երկրներում, և պետք չէ ընդհանրապես համեմատականներ տանել տեղի ունեցածի միջև, սակայն երբեք չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ և նրա լռության ներքո",- գրել է նախկին պատգամավորը։