25.11.2024
Չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում քաղաքակիրթ աշխարհի լռության ներքո. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Արևմուտք-ՌԴ հակամարտությունը պարենային լուրջ խնդիրներ է առաջացրել, իշխանությունը լռում է

Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը մատնանշում է՝ ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։

"Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։

Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի, թե՞ ոչ։ Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։

Մարդկանց շրջանում աստիճանաբար խուճապ է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են",- գրել է Շարմազանովը Facebook-ի իր էջում։