Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010 թվականին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը, ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:"Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։Դրանք այսօր ձեռնտու են միայն թուրքերին ու ադրբեջանցիներին",- գրել է նա Facebook-ի իր էջում։