Ցինիկ սադիզմ և կառուցողական մազոխիզմ․ Իշխանյանը ԱԺ-ում մթնոլորտի մասին
Ամեն անգամ դիտելով և լսելով, թե ինչ է կատարվում ԱԺ կոչվող բալագանում՝ չեմ հասկանում․․․Չեմ հասկանում, թե ընդդիմությունն ինչ է անում այդ գարշամթնոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այսօր էլ, ինչ-որ քպ-ական գյադեք ծաղրում , նվաստացնում էին նախկին Պաշտպանության նախարար, արցախյան պատերազմի մասնակից Սեյրան Օհանյանին։ Իսկ , աշխարհի ամենաերջանիկ արարած, ԱԺ նախագահ կոչվածը «ծակ կոշիկներով» անձ ասելով, նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ա՛յ, երջանիկ դեմքով տգետ, Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի Կոմկուսի քարտուղարն է եղել, ոչ թե ձեր խմբակցության անդամների պես նախկինում խղճուկ փողոցային։ Ռոբերտ Քոչարյանին, նրա նախագահության տարիներին, ես անխնա քննադատել եմ, բայց պատկերացնում եմ դուք բոլորդ ինչպես եք քծնել, ժպտացել նրան, կամ երազել այդ մասին։
Լավ, բայց վերադառնանք ընդդիմությանը։ Իսկապես չեմ հասկանում,ինչպես կարելի է ոչ միայն հանդուրժել նվաստացումները, ծաղրը, այլև ՝ նույնիսկ այդ ողորմելի քպ-ականներին տեսնելը, հանդիպելը, նրանց հետ արտասահման գործուղման մեկնելն ու շփվելը, գուցե նաև ժպտա՞լն ու սրճե՞լը։ Լավ, նրանք օգտվելով իշխանական լծակներից և հաճոյանալու համար իրենց ստրկատիրոջը,ցինիկ սադիստների պես են ձեզ հետ վարվում, իսկ դու՞ք․․․կառուցողական մազոխիստների՞, թե՞ չեք ուզում հրաժարվել պատգամավորական մանդատից, հավելավճարներից, արտասահմանյան ուղևորություններից»՞ - գրել է նա։