«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։ Այսպիսով նա հերքեց մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե կուսակցությունը որոշում ունի մասնակցելու առաջիկ ընտրություններին. "ԲՀԿ խորհրդի նիստում է նման որոշում կայացվել: Որոշումը ոչ միայն Գյումրիին է վերաբերում, այլ նաև մյուս 8 համայնքներին",- ասաց նա: Իսայանն ավելացրեց, որ մինչև տարեվերջ կայանալիք մյուս ՏԻՄ ընտրություններին մասնակցության մասով հավելյալ կտեղեկացվի: VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 17-ին, բացի Գյումրիից, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում։