19.03.2026
Ի՞նչ բանակ կամ ռազմագերիների վերադարձ. ԵՄ-ի առաջնահերթությունը Ստամբուլյան կոնվենցիան է
29.11.2022
Ի՞նչ բանակ կամ ռազմագերիների վերադարձ. ԵՄ-ի առաջնահերթությունը Ստամբուլյան կոնվենցիան է

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերլուծել է, թե ինչն է իրականում կարևոր այս պահին Եվրամիության համար՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վերջին հայտարարությունը: "Հե՜յ, միամիտ հայե՜ր։ Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։Բանակցողին փոխելու՞։Զենք գտնելու՞։Առաջնագիծն ամրացնելո՞ւ։ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ եւ արձագանքելո՞ւ։Ալիեւի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։ Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելու՞։ Չէ, գժուկներ։Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…",- գրել է Աշոտյանը: