28.09.2024
Քաղաքական ուժերի արտաքին քաղաքականութան ծրագրերում ՀՀ իրական շահերի արտացոլումը
31.03.2017
Քաղաքական ուժերի արտաքին քաղաքականութան ծրագրերում ՀՀ իրական շահերի արտացոլումը

Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք երկրի` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո հանդիսանում են առաջինը: Նախընտրական քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր տեսլականը պաշտպանել երկրի հետագա զարգացման գործում: Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը բխում են Հայաստանի շահերից և հիմնված են Հայաստանի կայուն զարգացման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող քաղաքական ուժերի հիմնական մոտեցումը բոլոր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունն է և Ռուսաստանի, որպես Հայաստանի դաշնակցի, հետ հատուկ հարաբերությունների պահպանումը: Առավել կայուն են Հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական Վերածննդի», «Դաշնակցություն» Կոմունիստական կուսակցության, ՕՐՕ դաշինքի և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի արտաքին քաղաքականության ծրագրերը: Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքն ունեն առավել իրական արտաքին քաղաքականության ծրագրեր, որոնք բխում են Հայաստանի աշխարհաքաղաքական շահերից: Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, եվրասիական ուղղությամբ զարգացման 2 տարիների ընթացքում ստացել է բավականին շատ դրական արդյունքներ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմական դաշնակիցներ, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որպես հավաքական անվտանգության համակարգի, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի հետագա զարգացումը բացառապես պայմանավորված է եվրասիական վեկտորով, իսկ այն ուժերը, որոնք հաշվի են առնում աշխարհաքաղաքական իրականությունը, Հայաստանի համար առավել ընդունելի են: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք կտրված են իրականությունից և նպատակ ունեն ոչ թե պաշտպանել Հայաստանի շահերը, այլ պատվեր կատարել, վտանգավոր են և երկրի համար ընդունելի չեն: Նախընտրական քարոզարշավին մասնակցում են նաև ակտիվ արևմտամետ կուսակցություններ, որոնք իրենց քարոզչությունը կառուցում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի հետ դաշինքի վարկաբեկմամբ և կիրառում են հասարակությանը ապատեղեկատվությամբ մանիպուլյացիայի ենթարկելու մեթոդներ` նպաստելով անիրական տնտեսական ցուցանիշների և եվրասիական ինտեգրման գործընթացում քաղաքական հաշվարկների հանրայնացմանը: Նմանատիպ արևմտամետ ուժերի մեջ առանձնանում են «Ելք» դաշինքը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտաքին քաղաքականության ծրագրի հիմնական մասը դարձել է «Ելք» դաշինքի հիմնական ծրագիրը: Նրանց ամբողջ նախընտրական քարոզարշավը հիմնված է այն պնդման վրա, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և անդամագրվի ԵՄ-ին, որպեսզի լուծի իր բոլոր խնդիրները, որոնք ԵԱՏՄ-ում Ռուսաստանը թույլ չի տալիս լուծել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Ելք» դաշինքի ծրագիրը. «Լուսավոր Հայաստանը» և «Ելք» դաշինքը հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը պետական կառավարման գործուն ինստիտուտների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության միջազգային արդյունավետ փորձի և մեր ազգային լավագույն առանձնահատկությունների ու շահերի համադրությամբ։ Կուսակցությունը գտնում է, որ «Եվրասիական տնտեսական միության»-ը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը չի բխում վերջինիս լավագույն շահերից: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի կառուցել եվրոպական մոդելի երկիր՝ խորացնելով Եվրոպական Միության հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:Դաշինքի ներկայացուցիչները հեռուստաբանավեճերի ժամանակ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանի մասնակցությունը միությանը սխալ է և տնտեսապես աննպատակահարմար` այդ կերպ հանրությանը հրապարակայնորեն ապակողմնորոշելով: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը հեռուստաբանավեճերի ժամանակ մշտապես հայտարարում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին սխալ է: Մանե Թանդիլյան. «Զրկվեցինք ներդրումներից և չստացանք նորերը»: Հայաստանը ԵԱՏՄ-ում արժանի տեղ չունի: Դաշինքը քաղաքական սխալ է համարում ԵԱՏՄ-ին մասնակցությունը: Սակայն ակնհայտ է, որ մենք պարտավորություններ ունենք, պետք է վերանայել և ուղղել սխալները: Ակնհայտ է, որ այս կոալիցիայի ներկայացուցիչները բացարձակ սուտ են խոսում, երբ հայտարարում են ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության օգուտների բացակայության մասին: Հայտնի է, որ Հայաստանը միակ երկիրն է, որ բարձրացրել է իր արտահանման ծավալները ԵԱՏՄ շուկա 2016թ-ի ընթացքում: Ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ներկայացվող խնդիրները որպես Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության արդյունք, հանդիսանում են օբյեկտիվ և կապված են համաշխարհային տնտեսության արտաքին գործոններով, որոնք Հայաստանի` ԵՄ անդամակցության դեպքում կարող էին ավելի ուժգին հարվածել Հայաստանին: 2016թ-ի ընթացքում արտահանման ծավալները կազմել են 50%: Համեմատության համար, Եվրամիության երկրների արտահանման ծավալները կազմել են մի քիչ ավելի քան 10%: Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 87%-ով: Սրանք անկախությունից ի վեր ամենաբարձր ցուցանիշներն են: Սննդի ոլորտում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը աճել է 1,6 անգամ, գյուղատնտեսական արտադրանքը` 1,4 անգամ, գործվածք և կոշկեղենը` 2,5 անգամ: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը: Այժմ արտահանումը աճում է արագ տեմպերով: Բացի այդ, Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը: 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում այն կազմել է 2,8%, որը ԵԱՏՄ-ի համար միջինից ավելի բարձր է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Ելք» դաշինքի ներկայացուցչի պնդումն այն մասին, որ Հայաստանը զրկվել է վարկերից և ներդրումներից և ԵԱՏՄ շրջանակներում աջակցություն չի ստանում, միանգամայն սուտ է: Համաձայն ռուսական տնտեսական բաժանմունքների` Ռուսաստանը և եվրասիական կառույցները Հայաստանին տնտեսական զարգացման հարցերում ընդգրկուն օգնություն են տրամադրում: Մասնավորապես, վարկի ընդհանուր գումարը, որը 2015թ-ին տնտեսության զարգացման տարբեր ուղղությունների համար տրամադրվել է հանրապետությանը, կազմել է 1 մլրդ. դոլար (այդ միջոցների մեջ է մտնում նաև ռուսական զենքի մատակարարման նպատակով տրամադրված 200 մլն. դոլարի արտոնյալ վարկը): Այդ թվում նաև Ռուսաստանի և եվրասիական կառույցների կողմից 100 մլն. դոլարի աջակցությունը: «Ելք» դաշինքի նպատակը ոչ միայն ԵՄ-ի օգտին քարոզչությունն է, այլ հայ հասարակության շրջանակներում կեղծ հայտարարությունների տարածումը, որը սևացնում է Հայաստանում Ռուսաստանի կերպարը և Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության գործընթացը: Ղուկասյան Արման. Միջազգային հումանիտար զարգացման հկ–ի նախագահ