25.11.2024
Տոյվո Կլաարը կարծում է, որ արցախցիները չպիտի կապրիզ անեն եւ պիտի ընդունեն Ալիեւի առաջարկը
prev Նախորդ նորություն

Արցախում որոշվում է ողջ հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը․ Բաբայան

Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը։ Եվ սա չափազանցություն չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:


Նա նաեւ հավելել է. «Աստվածաշնչյան Գողգոթայի վրա չէ՞ր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։


Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։ Ուստի, ուշքի եկեք և իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ»։