23.11.2024
Արցախում մարդիկ պատային վիճակում են. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Արցա՛խ, հնչեցրու այդ արնախում վիշապի անունը. ինչո՞ւ Ստեփանակերտում չհնչեց նրա անունը

Արցա՛խ, հնչեցրու այդ արնախում վիշապի անունը. այս մասին է գրում լրագրող Աբրահամ Գասպարյանը:

"Ստեփանակերտում հրավիրված հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց համահայկական աղետի գլխավոր պատասխանատուի՝ նիկոլ փաշինյանի անունը։

Սա քաղաքական կոպտագույն սխալ է, որը թույլ է տալիս Արցախի իշխանությունը։ Բոլորից ակնկալել աջակցություն և չմոբիլիզացնել մարդկանց՝ ձերբազատվելու Հայաստանի ու հայության ուռուցքից՝ քեմալական պայմանագրի խունտայից, խորացնելու է մարդկանց՝ առանց այդ էլ հուսահատության, պայքարի դրոշը դժկամորեն վերցնելու ծանր վիճակը։

Արցա՛խ, խոսի՛ր պարզ ու հստակ, մի՛ մեղադրիր հայությանը, մի՛ նզովիր անտարբերությունը, Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը նիկոլ փաշինյանն է և հենց նրանի՛ց պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։

Այսուհանդերձ, Արցա՛խ, պի՛նդ մնա, թիկունքիդ ենք",- գրել է նա։