20.04.2025
Արցա՛խ, հնչեցրու այդ արնախում վիշապի անունը. ինչո՞ւ Ստեփանակերտում չհնչեց նրա անունը
prev Նախորդ նորություն

Միջազգային դերակատարները փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից

Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից: Այս մասին գրում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Հավաքական արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, բայց հայաստանյան իշխանությունը ամեն գնով հանձնում է:

Այն, որ հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում, հանրության մեծամասնությունը կասկած չունի, սակայն միջազգային դերակատարները պետք է գիտակցեն, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է նրանցից ոմանց ռեգիոնալ վախճանին:

Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:

Ի վերջո, ռուս զինվորներն Արցախում են ու նրանց աչքի առաջ ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլ ճանապարհ է հարթվում ՌԴ-ի` տարածաշրջանից դուրս հրելու գործընթացին:

Դեռ չեմ խոսում ադրբեջանցիների` Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու և ծաղրելու վարքագծին:

Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է",- գրել է պատգամավորը:


 


 

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար