25.11.2024
ԱԽ քարտուղարի հապճեպ այցը ԱՄՆ կապված է Արցախի ՊԲ-ն լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում, հատկապես վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Կութական-Սոթք հատվածից մինչև Արաքս գետ, առաջնագծի գրեթե բոլոր ռազմավարսկան ուղղություններով առաջ է եկել` դիրքավորվել իր համար բարենպաստ բնագծերում:

Մեր մեծ թվով բնակավայրեր, կոմունիացիաներ հայտնվել են նրանց ուղիղ վերահսկողության, դիտարկման տակ:
Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը` պաշտպանողականությունից մինչև զարգացում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով, Ադրբեջանը կօգտագործի հերթական հնարավորությունը և ինչ-որ պահի առաջ կգա` կզբաղեցնելով հայկական զորքերի հետքաշման հատվածները` ուղիղ օկուպացիա ապահովելով Հայաստանի համար:

Այս ամենը իշխանությունը միանշանակ գիտակցում է, սակայն դա չի խանգարում նրան, այս հարցում որպես նախաձեռնող կողմ հանդես գալ:

Շարունակում եմ պնդել` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են",- գրել է պատգամավորը: