26.10.2025
«Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան
19.09.2025
«Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան

Իշխանության քարոզչությունը կայանում է նրանում, որ TRIPP-ին այլընտրանք չկա և ընդդիմությունը խաղաղության այլ ծրագիր չի կարող առաջարկել: Մենք արդեն հանդես ենք եկել «Զանգեզուրյան տրանսպորտային հանգույց» ծրագրով, որն իր մեջ ներառում է TRIPP գումարած BRICS տրամաբանությամբ երկաթուղիների կառուցում: Այսինքն, մենք ոչ թե հրաժարվելու ենք TRIPP-ից, քանի որ, լավ թե վատ, միջազգային պայմանագրերից հրաժարումը հանգեցնելու է վատ հետևանքների, այլ համատեղելու ենք հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումը TRIPP-ի հետ, որը տնտեսապես կհամադրի նաև BRICS երկրների տնտեսական շահերը տարածաշրջանային այլ երկրների շահերի հետ և Զանգեզուրը՝ կոնսորցիումի միջոցով ներդաշանակելով բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը, կդառնա տրանսպորտային հանգույց, որտեղից բոլոր երկրները կունենան իրենց մասնաբաժինը: Սա թույլ կտա ունենալ ոչ թե անվտանգային և տնտեսական միայն մեկ երաշխավոր՝ ԱՄՆ֊ի տեսքով, այլ սրան կմասնակցեն և Ամերիկան, և Ռուսաստանը, և Իրանը, և Հնդկաստանն ու Չինաստանը՝ Զանգեզուրը դարձնելով աշխարհաքաղաքական հաշտության խաչմերուկ և տարածաշրջանային տրանսպորտային հանգույց: Սա Հայաստանի համար կլինի «դարի գործարքը» ու կապահովի կայուն խաղաղություն և զարգացում: Սա արդեն իսկ մանրամասն պլանավորված և մշակված ծրագիր է, որը կհրապարակեմ շուտով: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան