6.09.2025
Առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում
29.07.2025
Առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում

ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ գեոպոլիտիկ թնջուկը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում: Իրանում այս ամենը բնականաբար լավ հասկանում են և գոնե տեսանելի մասով աշխատում են շարքից դուրս եկած ռազմական միավորներն ու համակարգերը վերականգնել և արդիականացնել: Ավելին, Իրանը ՀՕՊ և հատկապես ավիացիայի ու մեծ գործարքներ է անում, մեծացնում իր հրթիռային և ԱԹՍ պարկի տեխնիկական-մարտավարական հնարավորությունները: Այս համատեքստում չեմ ուզում ավելորդ անգամ կենտրոնանալ Իրանի դեմ հարձակման այն հնարավոր հետևանքներին, որոնք ուղղակի և անուղղակի ձևով կարտահայտվեն ռեգիոնի և Հայաստանի վրա, հատկապես որ հայաստանյան իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին և միակ բանը որ անում են` հասարակությանը չորրորդական նշանակության հարցերի վրա կենտրոնացնելն է: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան