Իշխանությունը մեկ հարցում հաստատ շատ կանխատեսելի է` իր տեսակետները չկիսողների նկատմամբ հաշվեհարդարի հետևողականությամբ: 7 տարի է` այս իրականության մեջ ենք ապրում: Այս ամենը կանգնեցնելու համար ոմանք շարունակում են կռիվ տալ, ոմանք էլ` հանցակից են դառնում իշխանության «կապրիզներին»: Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ, որտեղ ուժային կառույցները, քննչական մարմիններն ու դատարանները դուրս են եկել իրավական դաշտից և զբաղվսծ են քաղաքական հրահանգների փաթեթավորմամբ: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան