29.09.2024
Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը
14.08.2024
Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը: Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ Առաջին հայացքից ԱԳՆ-ն սպառիչ պատասխան է տվել: Բայց դա այդպես է՝ միայն առաջին հայացքից, որովհետև, ըստ էության, պատասխան չի տրվել Ամիրբեկովի այն պնդմանը, թե «Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը»: Հայաստանի ԱԳՆ-ն այս կարևոր հանգամանքը շրջանցել է, ինչը լեգիտիմ հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը դարձրել է բանակցային գործընթացի թեմա: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց