14.08.2026
Կառավարության նոր ծրագիրը Հայաստանը տանելու է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարությունում կադրային լուծումների նոր ալիք է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն՝ ՌՈ պետի ազատումից բացի, այլ պաշտոնյաներ ևս կլքեն համակարգը։


Ի պատասխան իրավիճակի՝ օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին և այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն, ասել էր. «Իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ. այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։


Արդյունքում պաշտոնից ազատման դիմում գրեց ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատումները այսքանով չեն սահմանափակվելու։ Ով կլինի հաջորդը՝ առաջիկայում»։