26.10.2025
«Չորրորդ հանրապետությունը» որպես կեղծ օրակարգ
23.09.2025
«Չորրորդ հանրապետությունը» որպես կեղծ օրակարգ

Էական է արձանագրել, որ. ◾️Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։ ◾️ Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու իրենց սպասարկուները։ ◾️Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը ունեն բացառիկ ազդեցության Հայաստանում իշխող վարչախմբի վրա, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցող իբր «բարեփոխումները» (կրթություն, բանակ, խորհրդանիշներ և այլն) փաստացի կոչված են թուլացնելու արդեն իսկ խոցված մեր պետությունը և նպաստելու առաջին կետի իրացմանը։ ◾️Իշխող վարչախմբի շահը միայն մեկն է՝ պահել իշխանությունը, թեկուզ՝ Թուրքիայից լիարժեք կախյալ իշխանությունը։ Սուտը, մանիպուլիացիան և արդյունաբերական մասշտաբների քարոզչությունը պետք է ապահովի այս նպատակի իրականացումը մինչև ընտրություններ։ Հետևաբար, «Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու։ Այսինքն ոչ թե լինելու է ազգայինից հեռու կամ կոսմոպոլիտ Հայաստան, այլ հայկական պետություն ուղղակի չի լինելու։ Ուստի, որևէ քննարկում այս թեմայով իմաստ չունի։ Հայաստանն ունի բացահայտ երկու թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեր շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների հիմնական շարժիչներն են։ Ցանկացած շեղում այս երկու թշնամիներին իրական զսպելու թեմայից կեղծ օրակարգ է։ Կեղծ ու կործանարար։ Հ.Գ. Հնարավո՞ր է արդյոք զսպել մեր թշնամիներին։ Այո՛։ Դա գիտեն նաև Անկարայում ու Բաքվում։ Մնում է մենք հասկանանք, որ մենք բավականաչափ ուժեղ ենք։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան