20.06.2026
Պետք է վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը
04.06.2026
Պետք է վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը

Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաատանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը: Այսօր այնքան է կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»: Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում էին տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, Արցախյան հաղթանակից, ինքնորոշման գործընթացից, հայության միասնական ներուժից, միջազգային կառույցներում Հայաստանի դերակատարումից և այլն: Այսօր, էժանագին հպարտությամբ, առանց ամաչելու, ամբիոններից գլուխ են գովում, որ Adrբեջանը երկու վագոն ղազախական ցորեն է բացթողել, կամ մեկ խմբաքանակ ծաղիկ են վաճառել ինչ-որ երկրում (էական չէ)... Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան