44-օրյա պատերազմի մեղավորները պատրաստվում են իշխանության երկարաձգմանը
Իշխանությունը ժամանակին հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման և պարզման մարմինը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որի աշխատանքների ավարտից հետո հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. խախտեց հանձնաժողովի աշխատանքների ժամկետները, իսկ հետո հայտարարեց, թե օրենքն այլևս հնարավորություն չի տալիս այդ պայմաններում զեկույցը ԱԺ լիագումար նիստում ներկայացնել ու սա այն դեպքում, որ մինչև այդ հայտարարվում էր, որ զեկույցի մի մասը բաց ձևաչափով է ներկայացվելու, իսկ գաղտնի հատվածը` փակ:
Իսկ ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. զեկույցին կարող են ծանոթանալ միայն համապատասխան գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք` խիստ սահմանափակ թվով, այն էլ` չհանրայնացնելու սկզբունքով:
Երկիրը 44-օրյային ու դրան հաջորդող տարիներին ստացավ դաժան պատերազմ, ագրեսիա, հարձակումներ ու ըստ այդմ` մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ ու այս պայմաններում, դրա գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները իրականությունը քողարկելով պատրաստվում են իրենց իշխանության երկարաձգմանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան