23.11.2024
«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ Մալյան
01.11.2024
«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ Մալյան

Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի:Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն և մունաթ:Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները:Ամիսներ առաջ, ինձ բանտում այցելած պատգամավորներից մեկը, ով շարժման անկեղծ նվիրյալ առաջնորդներից էր, հարցրեց, թե ինչու չեմ աջակցում «Սրբազան շարժմանը»: Ես պատասխանեցի, որ սրբազանը իմ լռությունը կարող է համարել աջակցություն:Սիրելիներս, «սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է: Վստահության կրեդիտը այլևս չկա: Տապալումը երկու պատճառ ունի.1. Վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրությունը (պարտադրումը):2. Իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայությունը:Մոտ օրերս ինչ որ ֆորմատով կանդրադառնամ վերը նշածներին ու կանեմ նաև մի քանի բացահայտում: Քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյան