17.07.2025
Ովքեր չմասնակցեցին Բագրատ Սրբազանի դեմ արշավին. ԶԼՄ
27.06.2025
Ովքեր չմասնակցեցին Բագրատ Սրբազանի դեմ արշավին. ԶԼՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաեւ քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, եւ անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում: Վիրավորական արտահայտությունների, լուտանքների, մեղադրանքների բեռը համաչափ բաշխել էին ՔՊ-ականների միջեւ, որ հանրությանը տեռորի ենթարկեն` իրենց ուղղված հորինված «տեռորի» թեմայով: Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, որը հրահանգել էր բոլորին՝ վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց: Եվ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց: Բայց կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, պլստացել են, օրինակ՝ կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Եթե Արփինե Սարգսյանին եւ Սրբուհի Գալյանին թույլատրվել է «բացակայել», որովհետեւ ուժային կառույցներ են ղեկավարում եւ այլ կերպ են ծառայում, ապա կարող էին ներքաշել, օրինակ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, բայց նրանք խուսափել էին թաթախվելուց: ԱԺ-ից էլ կան բացականեր` Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Հրաչ Հակոբյանը եւ ուրիշներ»։