Փաշինյանը թույլ չի տալիս, որ մրցակիցներ «աճեն». ԶԼՄ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանը համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցնում էր, որ թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ՝ «5-6 ֆավորիտներ», սակայն վարչության նախագահի ընտրությունների արդյունքներից պարզ է դառնում, որ նա միանձնյա է ղեկավարում ոչ միայն երկիրը, այլեւ՝ կուսակցությունը եւ թույլ չի տալիս, որ մրցակիցներ «աճեն»:
Իսկ ՔՊ նախագահի ընտրությունը եղել է հետեւյալ սկզբունքով․ վարչության անդամի ընտրության քվեաթերթիկի ներքեւի մասում դաշտ է հատկացված եղել, որ ընտրիչները նշեն, թե ում են տեսնում վարչության նախագահի պաշտոնում։ 917 ընտրողից 758-ը քվեարկել է Փաշինյանի օգտին, մոտավորապես 200-ը նրան չի նշել: Հաջորդը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է, որին որպես նախագահի թեկնածու,10 հոգի է նշել, ապա՝ Գեւորգ Պապոյանը (9 ձայն), Սուրեն Պապիկյանը՝ 8, Արսեն Թորոսյանը` 7, Հայկ Սարգսյանը` 6, Ռոմանոս Պետրոսյանը` 5, Ալեն Սիմոնյանը` 3»։