23.09.2025
Փաշինյանը թույլ չի տալիս, որ մրցակիցներ «աճեն». ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա

Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։


Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։


Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։


Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։


Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։


Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։


Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։


Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։


Այսօր հասարակության պահանջը պարզ է․


● բացել փակ դռները,


● հրապարակել փաստաթղթերը,


● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։



Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Հետևություններ պետք է անեն «Երկրապահը» և ՔՊ ֆրակցիան․ Զաքարյան
Հաջորդ նորություն next