20.08.2026
Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցները մեր համազգային ամոթի խարանն են
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովի նիստը վերածեցին թիրախավորման հարթակի

ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։


Հատկանշական է, որ նկարագրված հարձակումը տեղի էր ունենում ոչ միայն բուն ԱԺ-ում, այլև դրա պատերից դուրս՝ համացանցում կազմակերպված ակտիվ խմբերի միջոցով։


Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած, արցախցիների բռնագաղթին նպաստած, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանն ու անարժանապատիվ կյանքին։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան