20.08.2026
Չկա Հայաստանի չորրորդ հանրապետություն, դա կեղծ կատեգորիա է
prev Նախորդ նորություն

Իշխանությունը վախենում է Արցախի վերաբերյալ «անհարմար» հարցերից

Երբեմն թվում է, որ «Քանդենք պետությունը» կուսակցությունը կուզեր, որ Արցախից ոչ մի հայ չլիներ, կապ չունի՝ ինչ կլիներ նրանց հետ։


Չէին լինի Արցախի հայերը, չէին լինի՝ անհարմար հարցերը։ Դրա համար էլ հնչում են այն հակամարդկային հարցերը, թե «ինչու չես զոհվել, համբալ» կամ նմանատիպ այլ ձևակերպումներ։


Դրանք նյարդային պոռթկումներ չեն, դրանք լավագույնս արտահայտում են այդ քաղաքական թիմի հակամարդկային ցանկությունները։


Ես հաճախ եմ գրում, որ այս հարցը վաղուց քաղաքական ընտրություն չէ, սա քաղաքակրթական ու բարոյական ընտրություն է...


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան