11.09.2026
Իշխանությունը գիտակցում է, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու
prev Նախորդ նորություն

«Նժդեհի» միֆազերծումը

Սյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ:


Դրանց արդյունքում՝ նրանց նորմալ, իրենց քաղաքները սիրող մարդիկ եմ համարում:


Չեմ բացառում նույնիսկ, որ լավ համայնքապետեր են:


Բայց էս տղերքը քաղաքական տեսակ չեն ու 44-օրյա պատերազմից հետո, եթե նույնիսկ ընդդիմությունը առաջնորդության ճգնաժամ ուներ, չպետք է քաղաքական փրկություն փնտրեր Սյունիքի տեղական իշխանության կաբինետներում:


Առավել ևս, էս տղերքը «Նժդեհներ» չէին, եթե նույնիսկ նրանց հայրենասիրությունը կասկած չի հարուցում:


Ուրեմն, պետք չէր «հալվել» Առուշի ու մյուսների զինվորական համազգեստով լուսանկարներից:


Հիմա՝ երբ Առուշը ՔՊ-ի հետ է, ոչ մի քաղաքական սկզբունք էլ չի դավաճանել, որովհետև չեղած բանը չեն դավաճանում:


Առավել ևս, «խաղաղասեր» ՔՊ-ում դիսկոմֆորտ մի կանխատեսեք Առուշի համար:


Նա սովորական, իր հողն ու ջուրը սիրող մարդ է, Նժդեհի կերպարը դուք եք «կարել» նրա համար:


Շատերը մնացել են իրենց իսկ ստեղծած միֆերի տակ:


Իհարկե, մի ավելորդ բան Առուշն արել է: Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով»...


Կուսությունը կորցնելուց ձևեր չեն թափում...


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 


 

Ադրբեջանական ներխուժումների մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ