Շինարարական փոշին՝ նաեւ հանրության աչքին փչվող վիճակագրական փոշի
ԿԲ–ն ազդարարում է, թե 2026 թվականի երկրորդ եռամսյակում արագացել է տնտեսության աճը։ Իսկ գիտե՞ք ինչն է դրա հիմնական պատճառը։ Շինարարություն եւ տուրիզմ։ Բայց, կարեւորը, որ ցուցադրվում է աճ։ Թե ինչ որակ ու կառուցվածք ունի այդ աճը, Հայաստանի տնտեսության ներկայիս պատասխանատուների համար՝ կառավարությունում եւ ԿԲ–ում, էական չէ։ Էականը թվերն են։
Որովհետեւ, ընդամենը մի քանի օր առաջ ֆինանսների նախարարը "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Կարապետյանի հարցին ի պատասխան խոստովանում էր, որ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը դարձել է ավելի բացասական՝ 20 տոկոսով ավելի բացասական, արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը աճել։
Այս պայմաններում խոսել տնտեսության զարգացման աճի մասին, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ կամ վիճակագրական «թոզ» փչել հանրության աչքին։ Փաստորեն, շինարարական բառի բուն իմաստով փոշին, դառնում է նաեւ հանրության աչքին փչվող վիճակագրական փոշի։ Իսկ տնտեսության իրական ներուժ եւ արտադրողականություն, արտահանման խթանում ենթադրող ներդրումները շարունակում են բացակայել։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան