11.02.2026
Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
21.05.2025
Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները

Ակնհայտորեն մենք մտնում են բարդ մի փուլ,  տարբեր հնարավոր սցենարներով, ու շատ կարևոր է արձանագրել առկա ելակետային պայմանները. 1.    Բոլորը պատրաստվում են ընտրությունների (և ճիշտ են անում)2.    Շատերին չի հաջողվելու գտնել մասնակցության օպտիմալ ձևաչափը3.    Է´լ ավելի շատերին չի հաջողվելու գտնել ճիշտ բովանդակությունը4.    Գործող իշխանությունն ունի վերարտադրվելու գրեթե զրոյական հնարավորություն5.    Հակաիշխանական համակարգի կոպիտ սխալները կարող են երկրի համար պատմական պարտության պատճառ դառնալ Չպարտվելու և դրանով Հայաստանը խորը պարտության չտանելու համար հակաիշխանական համակարգաստեղծ ուժերը պարտավոր են. ա.  Չպատրաստվել «նախորդընտրություններին», չպատրաստվել «նախկին Հայաստանը» կառավարելունբ.  Բարդ, անխուսափելի հանրային հարցադրումներին գտնել հնարավորին չափ ազնիվ պատասխաններգ.  Փակել «նախկին» հասկացությունըդ.  Ֆիքսել նախընտրական համակեցության կանոններե.  Պատրաստ լինել ամենաանհավանական դաշինքներին և պայմանավորվածություններին (բոլորը պետք է պատրաստ լինեն ինչ-որ բան զիջելու)։զ.  Միշտ հիշել, որ այս իշխանությունը շատ բաների է ունակ։  Կա հայտնի ձևակերպում. չարիքի հաղթանակի համար երբեմն բավարար է պարկեշտ մարդկանց անտարբերությունը։ Ուրեմն պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի  պարկեշտ մարդիկ համատարած ներգրավվեն այս ընտրություններին։ Սա, թերևս,  ամենակարևոր գործն է։  Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խումբ