5.09.2025
Բանկերը՝ «վերևների» հրահանգով, ամենն անում են, որ մարդիկ չօգտվեն եկամտահարկի հետվերադարձից
28.11.2024
Բանկերը՝ «վերևների» հրահանգով, ամենն անում են, որ մարդիկ չօգտվեն եկամտահարկի հետվերադարձից

Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել:Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով: Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան