Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները: Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար: Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով: Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց