Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի բանակցությունների ավարտը, որևէ ասելու կամ անելու բան չունե՞ն: Թե՞ սպասում են, որպեսզի նույն հերթականությամբ էլ դատապարտեն Ադրբեջանի հրահրած հերթական արկածախնդրությունը: Իսկ օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչների` իրադրության վերաբերյալ մեկնաբանություններն ու գնահատականներն, առհասարակ, «մատաղացու գառի» հոգեվիճակի և անադեկվատության ծայրահեղ վիճակում գտնվելու մասին են: "Պատիվ ունեմ" ԱԺ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան