5.09.2025
Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին
28.10.2024
Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին

Վրաստանի նախագահի և նրա շուրջ համախմբված ընդդիմության վարքագիծը բավականին տարօրինակ է: Նրանք շարունակ խոսում են տոտալ կեղծիքների մասին, սակայն գոնե ես կոնկրետ փաստերի, որոնք կվկայեն համակարգային ընտրարխախտումների մասին, չեմ հանդիպել: Վրաստանի ընտրություններն, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ հրապարակած թվերով: Ինձ համար նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունը ու մեծ հաշվով՝ նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին է: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակում ոչ թե նախագահի արբիտրային դեր է կատարում՝ փորձելով ապահովել իշխանություն-ընդդիմություն երկխոսություն, այլ նախապատրաստում է իր ընդդիմադիր լիդերությունը, որի մեկնարկը տրվելու է հենց վաղը, Ռուսթավելի պողոտայում: Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային-պետական ինքնության պաշտպանների շահերը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց