Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. "Փողոց փակելը պայքարի արդյունանավետ ճանապարհ չէ, եթե՝ կաթվածահար չի անում պետական մարմինների աշխատանքը, գործընթացները չեն տանում հեղափոխական հանգուցալուծման: Եթե վերը նշված բաղադրիչներն առկա չեն, փողոց փակելու հետևանքով հասարակության չկողմնորշված մասի (դա մեծամասնություն է) շրջանում ավելի շատ մարդ ես կորցնում, քան շահում": Նշենք, որ այսօր առավոտվանից Բագրատ Սրբազանի կոչով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, թեև մարդկանց փոքրաթիվ մասնակցությամբ: Այս պահին էլ Երևանի կենտրոնում քայլերթ է: